Հոդված 20
Հոդված 20.
Օրենսգրքի 64-րդ հոդվածում՝
1) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Մեղադրյալը, որի վերաբերյալ գործը նշանակված է դատական քննության, կոչվում է ամբաստանյալ:».
2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մաս.
«3. Մեղադրյալը, որի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճիռ, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն մեղադրական է, կոչվում է դատապարտյալ, իսկ եթե դատավճիռն ամբողջությամբ արդարացման է՝ արդարացված։»: