Հոդված 17
Հոդված 17
. Օրենսգրքի 57-րդ հոդվածում՝
1) երկրորդ մասի՝
ա) 2-րդ կետը «դեպքի վայրի զննություն» բառերից հետո մնացած բառերը փոխարինել «, հետազոտման համար վերցնում է նմուշներ և նշանակում փորձաքննություն» բառերով,
բ) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) քրեական գործ հարուցելու պահից տասն օրվա ընթացքում, իսկ հանցանք կատարողին ի հայտ բերելու կամ քննչական անհետաձգելի գործողությունները ավարտելու, ինչպես նաև քննիչի ներգրավման պահից անհապաղ գործը հանձնում է քննիչին.»,
գ) 8-րդ կետում «հայտարարությունները» բառը փոխարինել «հաղորդումները» բառով,
դ) 16-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
2) երրորդ մասի «քրեական գործի վարույթը կարճելու» բառերը հանել, իսկ «՝ հետաքննության մարմնի լիազորություններից օգտվում է միայն հետաքննության մարմնի պետը» բառերը փոխարինել «մասին հետաքննություն կատարող անձի կողմից կայացված որոշումները հաստատվում են հետաքննության մարմնի պետի կողմից» բառերով։