Հոդված 47
Հոդված 47.
Օրենսգրքի 185-րդ հոդվածում՝
1) առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է համապատասխան դատախազին։».
2) երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով։».
3) հինգերորդ մասի առաջին նախադասությունից հանել «վերաքննիչ» բառը։