Հոդված 51
Հոդված 51.
Օրենսգրքի 193-րդ հոդվածի չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Դատախազի ցուցումները տրվում են գրավոր և պարտադիր են քննչական բաժնի պետի համար, որոնք կարող են բողոքարկվել վերադաս դատախազին՝ չկասեցնելով դրանց կատարումը, բացառությամբ սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի չորրորդ մասի 27-րդ կետով նախատեսված դեպքերի։
Անհետաձգելի դեպքում դատախազի ցուցումները կարող են տրվել բանավոր, սակայն դրանք ենթակա են գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։»։