Անցնել բովանդակությանը

Հոդված 37

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 37.

Օրենսգրքի 139-րդ հոդվածում՝

1) առաջին մասը՝

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այն դեպքում, երբ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությունը կապված է նրա կամ նրա պաշտպանի կողմից գործի նյութերին ծանոթանալու հետ, ապա համապատասխան միջնորդությունը դատախազը կամ դատախազի համաձայնությամբ՝ քննիչը կարող է դատարան ներկայացնել կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 5 օր առաջ։».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Կալանքի տակ գտնվող մեղադրյալին և նրա պաշտպանին քրեական գործի նյութերը ծանոթանալու համար ներկայացվում են կալանքի տակ պահելու սույն օրենսգրքի 138-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված առավելագույն ժամկետները լրանալուց ոչ ուշ, քան 30 օր առաջ, և եթե մեղադրյալն ու նրա պաշտպանը չեն հասցնում նշված ժամկետում ծանոթանալ գործի նյութերին, ապա մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը սույն օրենսգրքով սահմանված կարգով և 138-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված ժամկետների շրջանակներում կարող է երկարաձգվել մինչև գործի նյութերին մեղադրյալի ու նրա պաշտպանի ծանոթանալը և դատախազի կողմից գործը դատարան ուղարկելը։ Գործով մի քանի մեղադրյալի առկայության դեպքում կալանքի ժամկետը կարող է երկարացվել նաև մնացած մեղադրյալների մասով, եթե չեն վերացել նրանց կալանքի տակ պահելու հիմքերը։».

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ մաս.

«4. Քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելիս դատարանը լուծում է մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, այն փոփոխելու կամ վերացնելու հարցը։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։