Հոդված 69
Հոդված 69.
Օրենսգրքի 248-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով.
«3. Քննիչն իրավունք ունի ներկա գտնվելու փորձաքննություն կատարելիս։
Դատաբժշկական փորձաքննության ընթացքում դիահերձում կատարելիս, որպես կանոն, ներկա է գտնվում քննիչը։
Քննիչի համաձայնությամբ և փորձագետի թույլտվությամբ փորձաքննությանը կարող են մասնակցել նաև դատավարության մասնակիցները, եթե դա չի խոչընդոտի գործի քննությանը։»։