Անցնել բովանդակությանը

Հոդված 80

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 80.

Օրենսգրքի 314-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ հինգերորդ և վեցերորդ մասերով.

«5. Դատական նիստի կարգը խանգարող ամբաստանյալին նախագահողը նախազգուշացնում է, իսկ կրկին խանգարելու դեպքում դատարանի որոշմամբ նա կարող է հեռացվել նիստերի դահլիճից։

Եթե դատարանը գտնում է, որ դատական նիստին ամբաստանյալի հետագա ներկայությունը կարող է հանգեցնել դատական նիստի վարման սահմանված կարգի խախտման՝ դատարանի կամ դատավարության մասնակիցների հասցեին ակնհայտ կոպիտ վիրավորանքի կամ այլ արտառոց վարքի դրսևորման կապակցությամբ, ապա նախագահողը դատարանի որոշմամբ նրան կարող է հեռացնել նիստերի դահլիճից անմիջապես՝ առանց նախազգուշացման։

Նշված դեպքերում գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է նրա ներկայությամբ, իսկ մինչ այդ դատական դահլիճ վերադարձած ամբաստանյալի համար ընթերցվում են դատական նիստի արձանագրության մեջ ընդգրկված, նրա բացակայությամբ հարցաքննված դատավարության մասնակիցների ցուցմունքները, և նրան հնարավորություն է ընձեռվում անհրաժեշտ ցուցմունքներ և հարցեր տալու իր բացակայությամբ հարցաքննված դատավարության մասնակիցներին, ինչպես նաև պատասխանելու առաջադրված մեղադրանքին։

6. Դատական նիստի ժամանակ կարգը խախտող մյուս անձանց դատարանը իրավունք ունի նախազգուշացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում հեռացնելու նիստերի դահլիճից, օրենքով նախատեսված դեպքերում նրանց նկատմամբ նշանակելու տուգանք։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։