Հոդված 50
Հոդված 50.
Օրենսգրքի 190-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 190. Քննչական ենթակայությունը
1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-111-րդ, 122-րդ, 125-127-րդ, 129-134-րդ, 138-142-րդ, 143-164-րդ, 168-169.1 -րդ, 172-րդ, 200-201-րդ, 217-232-րդ, 240-241-րդ, 248-249-րդ, 277-291-րդ, 293-րդ, 300-րդ, 308-320-րդ, 327-328-րդ, 331-332-րդ, 336-րդ, 341-րդ, 343-345.1 -րդ, 347-353-րդ, 356-387-րդ, 390-397-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են դատախազության քննիչները։
2. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215-րդ, 250-րդ, 299-րդ, 301-307-րդ, 329-330-րդ, 388-389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները։
3. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-121-րդ, 123-124-րդ, 128-րդ, 135-137-րդ, 166-167-րդ, 170-171-րդ, 173-199-րդ, 202-214-րդ, 233-239-րդ, 242-247-րդ, 251-276-րդ, 292-րդ, 294-298-րդ, 321-326-րդ, 354-355-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ոստիկանության քննիչները։
4. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 165-րդ, 216-րդ, 333-335-րդ, 337-340-րդ, 342-րդ և 346-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է այն մարմինը, որի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում բացահայտվել է այդ հանցագործությունը։
5. Պատգամավորների, դատավորների, դատախազների, քննիչների, փաստաբանների, նոտարների, ինչպես նաև պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, հարկային, մաքսային, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական, փրկարարական մարմիններում պետական հատուկ ծառայություն կատարող անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև զինվորական մասի տարածքում կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են դատախազության քննիչները։
6. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 128-րդ, 200-րդ, 308-310-րդ, 314-315-րդ և 345-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են նաև ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների քննիչները, եթե այդ հանցագործությունները բացահայտվել են այդ մարմինների վարույթում գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում։
7. Նախաքննության տարբեր մարմիններին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ մարմնին ենթակա և սույն հոդվածի չորրորդ և վեցերորդ մասերով չնախատեսված հանցագործությունների բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը։»։