Անցնել բովանդակությանը

Հոդված 106

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 106.

Օրենսգրքի 429-րդ հոդվածում`

1) երկրորդ մասի «հիվանդության կամ հաշմանդամության» բառերը փոխարինել «ծանր հիվանդության» բառերով, իսկ «պայմանական վաղակետ ազատման և պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու,» բառերը հանել.

2) երրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ և երրորդ պարբերություններով.

«Եթե դատապարտյալը օտարերկրյա պետության քաղաքացի է, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է դատապարտյալների հանձնման մասին միջազգային պայմանագրով, կամ հանձնման հնարավորությունը նախատեսված է փոխադարձության շուրջ պայմանավորվածությամբ, ապա նա իրավունք ունի դիմելու դատական որոշում կայացրած դատարան՝ որոշումն իր քաղաքացիության պետության տարածքում ի կատար ածելու հարցումով։

Դատարանը սույն օրենսգրքի 54-րդ և 54.1 -րդ գլուխների նորմերով սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում իրեն հասցեագրված հարցմանն ընթացք տալու ուղղությամբ՝ չկասեցնելով որոշումն ի կատար ածելու ներկայացման` սույն գլխով նախատեսված դրույթների կատարումը։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։