Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 11.

Օրենսգրքի 37-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 37. Հանգամանքներ, որոնք թույլ են տալիս չիրականացնել քրեական հետապնդում, կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը

1. Դատարանը, դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ՝ քննիչը կարող են հարուցված քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 72-րդ, 73-րդ և 74-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում։

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ՝ քննիչը կարող են քրեական գործ չհարուցել և քրեական հետապնդում չիրականացնել։

3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 72-րդ և 74-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է այն անձը, ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդումը։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։