Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենսգրքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 5.

Քրեական դատավարության օրենքի կիրառման սահմանափակումները

1. Սույն օրենսգրքի և քրեական դատավարության նորմեր պարունակող այլ օրենքների գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դիվանագիտական արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին կամ սույն օրենսգրքի 445-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական ընդդատությունից ազատված այլ անձանց վրա, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի։

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ սույն օրենսգրքի և քրեական դատավարության նորմեր պարունակող այլ օրենքների կիրառման առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենսգրքի 51-րդ գլխի նորմերով և այլ օրենքներով։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։