Հոդված 59
Հոդված 59.
Օրենսգրքի 218-րդ հոդվածի հինգերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ և երրորդ պարբերություններով.
«Եթե քննչական գործողություն կատարելիս կիրառվել են լուսանկարում, տեսանկարահանում, կինոնկարահանում, ձայնագրառում կամ պատրաստվել են հետքերի ընդօրինակումներ և դրոշմվածքներ, ապա արձանագրության մեջ պետք է նշվեն նաև համապատասխան քննչական գործողությունը կատարելու ժամանակ կիրառված տեխնիկական միջոցները, դրանց օգտագործման պայմաններն ու կարգը, այն օբյեկտները, որոնց նկատմամբ կիրառվել են այդ միջոցները և ստացված արդյունքները։
Տեխնիկական միջոցներ կիրառելուց առաջ այդ մասին պետք է նախօրոք տեղյակ պահվեն քննչական գործողության կատարմանը մասնակցող անձինք, իսկ արձանագրությունում պետք է նշվի, որ տեխնիկական միջոցների կիրառումից առաջ այդ մասին տեղյակ են պահվել նշված անձինք։»։