Հոդված 60
Հոդված 60.
Օրենսգրքի 219-րդ հոդվածում՝
1) երկրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.
«Արտաշիրմմանը՝ իրենց ցանկությամբ, իրավունք ունեն մասնակցելու նաև տուժողի մերձավոր ազգականները։».
2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ հինգերորդ մաս.
«5. Արտաշիրմումը չի կարող կատարվել առանց արտաշիրմվողի մերձավոր ազգականների համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական գործով բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մերձավոր ազգականներից թեկուզ մեկը մասնակցել կամ որևէ կերպ առնչվել է արտաշիրմվողի մահվան հետ կապված դեպքին, կամ եթե հնարավոր չէ այլ կերպ պարզել դեպքի հանգամանքներն ու լուծել գործի ընթացքը։»։