Անցնել բովանդակությանը

Հոդված 87

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 87.

Օրենսգրքի 376-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 376. Վերաքննիչ բողոք բերելու իրավունքը

1. Առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների և որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն ամբաստանյալը, արդարացվածը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, մեղադրողը, տուժողը, նրա ներկայացուցիչը և իրավահաջորդը։ Քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները դատավճիռն իրավունք ունեն բողոքարկելու քաղաքացիական հայցի մասով։ Քաղաքացիական հայցի մասով վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն նաև տվյալ գործով կողմեր չհանդիսացող անձինք, եթե դատավճիռը կամ որոշումն առնչվում է նրանց շահերին։

2. Մեղադրողն իրավունք չունի բողոքարկելու դատավճիռը քաղաքացիական հայցի մասով, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացիական հայցը շոշափում է պետության գույքային շահերը։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։