Հոդված 9
Հոդված 9.
Օրենսգրքի 27-րդ հոդվածում՝
1) «հանցագործությունները և հանցագործություն կատարած անձանց բացահայտելու համար» բառերը փոխարինել «հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար» բառերով.
2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերություն.
«Նույն քրեական գործի նախաքննության ընթացքում նույն անձի կողմից այլ հանցագործություններ կատարելու փաստերի հայտնաբերման դեպքում կարող է նոր քրեական գործ չհարուցվել, եթե արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում հնարավոր է գործի նախաքննությունն իրականացնել ամբողջ ծավալով։»։