Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Ռոյալթի

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող ռոյալթին կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. Սակայն նման ռոյալթին կարող է հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է՝ համաձայն այդ պետության օրենսդրության: Սակայն եթե ռոյալթիից շահույթ ստացող սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալթիի համախառն գումարի 10 տոկոսը։

3. «Ռոյալթի» տերմինը սույն հոդվածի իմաստով նշանակում է՝ հեղինակային իրավունքի, պատենտի, ապրանքային նշանի, նախագծի կամ մոդելի, գծագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի կամ այլ ոչ նյութական գույքի օգտագործման կամ օգտագործման իրավունքի և հեղինակային իրավունքի կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական սարքավորումների օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերաբերող տեղեկության համար փոխհատուցման ձևով ստացած ցանկացած տեսակի վճարում և ներառում է շարժական ֆիլմերի և նկարահանման աշխատանքների, տեսաերիզների կամ հեռուստատեսության բնագավառում վերարտադրման այլ միջոցների համար կատարվող վճարումները:

4. 2-րդ կետի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիից շահույթ ստացող սեփականատերը, լինելով մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է ռոյալթին՝ այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս պետությունում այնտեղ գտնվող կայուն ներկայացուցչության միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց առնչությամբ վճարվում է ռոյալթին, գործնականորեն կապված են այդպիսի մշտական հաստատության կամ կայուն ներկայացուցչության հետ: Այդ դեպքում, կախված հանգամանքներից, կիրառվում են 7-րդ կամ 14-րդ հոդվածի դրույթները:

5. Համարվում է, որ ռոյալթին առաջացել է Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ պետության ռեզիդենտ է: Սակայն երբ ռոյալթի վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որոնց առնչությամբ առաջացել է ռոյալթի վճարելու պարտավորությունը, և այդպիսի ռոյալթիի վճարման ծախսերը կրում է տվյալ մշտական հաստատությունը կամ կայուն ներկայացուցչությունը, ապա համարվում է, որ այդ ռոյալթին առաջացել է այն պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ կայուն ներկայացուցչությունը:

6. Եթե վճարողի և շահույթ ստացող սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով օգտագործման, իրավունքի կամ տեղեկության համար վճարվող ռոյալթիի գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և շահույթ ստացող սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը ենթակա է հարկման յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան՝ հաշվի առնելով սույն Կոնվենցիայի այլ դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։