Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Գույքի արժեքի հավելաճ

1. Մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքի օտարումից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի կամ մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անհատական ծառայությունների մատուցման նպատակով Պայմանավորվող պետության ռեզիդենտի հաստատուն բազային առնչվող շարժական գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճի շահույթը, ներառյալ նման մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) կամ նման մշտական ներկայացուցչության օտարումից առաջացած արժեքի հավելաճի շահույթը, կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

3. Միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի և օդանավերի կամ նման նավերի կամ օդանավերի շահագործման ժամանակ օգտագործվող բեռնարկղերի և այլ շարժական գույքի օտարումից Պայմանավորվող պետության ձեռնարկության ստացած արժեքի հավելաճի շահույթը ենթակա է հարկման միայն այդ պետությունում:

4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից գույքի արժեքի հավելաճի շահույթը, որն ստացվում է՝

ա) բաժնեմասերի օտարումից, որոնց արժեքը հիմնականում ստացվում է մյուս պետությունում գտնվող անշարժ գույքից, կամ

բ) ընկերակցությունում կամ ընկերությունների միավորումում բաժնեմասի օտարումից, որի արժեքը ստացվում է հիմնականում մյուս պետությունում գտնվող անշարժ գույքից,

կարող է հարկվել այդ մյուս պետությունում: Սույն կետի իմաստով «անշարժ գույք» տերմինը ներառում է միայն այն գույքը, որը վարձակալվում է ձեռնարկության, ընկերակցության կամ ընկերությունների միավորման կողմից՝ իրենց գործունեության իրականացման համար:

5. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում հիշատակված գույքից տարբերվող ցանկացած այլ գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճի շահույթը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է օտարող անձը:

6. 5-րդ կետի դրույթները չեն ազդում Պայմանավորվող պետության, նրա ներքին օրենսդրության համաձայն, մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող և գույքի օտարմանը անմիջապես նախորդող վեց տարվա ընթացքում ցանկացած ժամանակահատվածում առաջինը հիշատակված Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձի կողմից որևէ գույքի օտարումից ստացված եկամուտը հարկելու իրավունքի վրա:

7. Երբ ֆիզիկական անձը, որը դադարում է լինել Պայմանավորվող պետության ռեզիդենտ և անմիջապես դրանից հետո դառնում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ապա համարվում է, որ այդ ֆիզիկական անձը առաջինը հիշատակված պետությունում գույք է օտարել և այդ հիմքով հարկվում է այդ պետությունում. ֆիզիկական անձը կարող է իր ընտրությամբ հարկվել մյուս պետությունում այնպես, ինչպես այն ֆիզիկական անձը, որն այդ պետության ռեզիդենտ դառնալուց անմիջապես առաջ վաճառել և հետ է գնել գույքը տվյալ պահին դրա իրական շուկայական արժեքին հավասար գումարով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։