Հոդված 20
Հոդված 20
Ուսանողներ
Ուսանողը կամ ստաժորը, որոնք հանդիսանում են կամ Պայմանավորվող պետություն ժամանելուց անմիջապես առաջ հանդիսացել են մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, և որոնք գտնվում են առաջինը հիշատակված պետությունում բացառապես իրենց ուսման կամ մասնագիտացման նպատակով, այդ մյուս պետությունում չեն հարկվում իրենց ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար ստացած վճարումների համար, եթե այդ վճարումներն առաջանում են այդ պետությունից դուրս գտնվող աղբյուրներից: