Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Ընդգրկված հարկերը

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է Պայմանավորվող պետության կողմից սահմանված՝ եկամուտների և գույքի հարկերի նկատմամբ՝ անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամուտների և գույքի հարկեր են համարվում ամբողջ եկամտի, ամբողջ գույքի կամ եկամտի կամ գույքի տարրերի նկատմամբ սահմանված բոլոր հարկերը՝ ներառյալ շարժական կամ անշարժ գույքի օտարումից առաջացած եկամտի հավելաճի, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի ընդհանուր գումարի, ինչպես նաև գույքի արժեքի հավելաճի շահույթի հարկերը:

3. Կոնվենցիան կիրառվում է գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ, մասնավորապես`

ա) Հայաստանի դեպքում՝

I) շահութահարկ,

II) եկամտահարկ,

III) գույքահարկ,

IV) հողի հարկ

(այսուհետ՝ հայկական հարկ),

բ) Կանադայի դեպքում՝ Եկամտահարկի մասին օրենքի համաձայն Կանադայի Կառավարության կողմից գանձվող եկամտի և գույքի հարկեր (այսուհետ՝ կանադական հարկ):

4. Կոնվենցիան կիրառվում է նաև նույնական կամ ըստ էության համանման ցանկացած հարկի համար, որը կսահմանվի Կոնվենցիայի ստորագրումից հետո՝ ի լրումն գոյություն ունեցող հարկերի կամ դրանց փոխարեն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։