Հոդված 30
Հոդված 30
Գործողության դադարեցումը
Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մնում անորոշ ժամկետով, սակայն Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց 5 տարի հետո սկսվող ցանկացած օրացուցային տարվա հունիսի 30-ին կամ հունիսի 30-ից առաջ կարող է մյուս Պայմանավորվող պետությանը դիվանագիտական ուղիներով ծանուցել դադարեցման մասին: Այդ դեպքում Կոնվենցիան դադարում է ուժի մեջ լինելուց՝
ա) այդ օրացուցային տարվա ավարտից հետո ոչ ռեզիդենտներին վճարված կամ հաշվանցված եկամուտների նկատմամբ՝ դրանց աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ, և
բ) այլ հարկերի առնչությամբ՝ օրացուցային տարվա ավարտից հետո սկսվող հարկային տարիների համար:
Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Երևան քաղաքում, 2004 թվականի հունիսի 26-ին, երկու բնօրինակով՝ հայերեն, անգլերեն և ֆրանսերեն, բոլոր տեքստերը հավասարազոր են:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2005թ. դեկտեմբերի 29-ից: