Հոդված 23
Հոդված 23
Կրկնակի հարկման կանխումը
1. Հայաստանի դեպքում կրկնակի հարկումից խուսափումը կատարվում է հետևյալ կերպ.
ա) այն դեպքում, երբ Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող են հարկվել Կանադայում, ապա Հայաստանը թույլ է տալիս՝
I) այդ ռեզիդենտի եկամտի հարկի նվազեցում Կանադայում վճարված եկամտի հարկին հավասար գումարի չափով,
II) այդ ռեզիդենտի գույքի հարկի նվազեցում Կանադայում վճարված գույքի հարկին հավասար գումարի չափով:
Սակայն երկու դեպքում էլ նման նվազեցումը չպետք է գերազանցի մինչև նվազեցման թույլատրումը հաշվարկված եկամտի հարկի կամ գույքի հարկի այն մասը, որը, կախված հանգամանքներից, վերագրվում է այն եկամտին կամ գույքին, որոնք կարող են հարկվել Կանադայում,
բ) հայկական հարկից՝ Հայաստանի տարածքից դուրս վճարված հարկի հաշվանցմանը վերաբերող՝ Հայաստանի գործող օրենսդրության դրույթներին և այդ դրույթների ընդհանուր սկզբունքների վրա չազդող, հետագա փոփոխություններին համապատասխան, եթե Կանադայի ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը շահաբաժիններ է վճարում ընկերությանը, որը հանդիսանում է Հայաստանի ռեզիդենտ, և որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում է առաջինը հիշատակված ընկերությունում քվերակության իրավունք տվող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսը, ապա հաշվանցվող գումարը պետք է ներառի առաջինը հիշատակված ընկերության կողմից Կանադայում վճարման ենթակա հարկի գումարը՝ այն շահույթի առնչությամբ, որից վճարվում են շահաբաժինները, և
գ) եթե, սույն Կոնվենցիայի որևէ դրույթին համապատասխան, Հայաստանի ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքը Հայաստանում ազատվում են հարկումից, ապա Հայաստանը, այնուամենայնիվ, տվյալ ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի համար հարկի գումարը հաշվարկելիս կարող է հաշվի առնել ազատված եկամուտը կամ գույքը:
2. Կանադայի դեպքում կրկնակի հարկումից խուսափումը կատարվում է հետևյալ կերպ.
ա) Կանադայում վճարվող հարկից՝ Կանադայի տարածքից դուրս վճարված հարկի նվազեցմանը վերաբերող՝ Կանադայի գործող օրենսդրության դրույթներին և այդ դրույթների ընդհանուր սկզբունքների վրա չազդող, հետագա փոփոխություններին համապատասխան, և եթե Կանադայի օրենսդրությամբ ավելի մեծ նվազեցում կամ հաշվանցում նախատեսված չէ, ապա Հայաստանում առաջացող շահույթի կամ եկամտի համար Հայաստանում վճարման ենթակա հարկը պետք է նվազեցվի այդ շահույթի, եկամտի առնչությամբ վճարման ենթակա կանադական հարկից,
բ) կանադական հարկից՝ Կանադայի տարածքից դուրս վճարված հարկի հաշվանցմանը վերաբերող՝ Կանադայի գործող օրենսդրության դրույթներին և այդ դրույթների ընդհանուր սկզբունքների վրա չազդող, հետագա փոփոխություններին համապատասխան, եթե Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը շահաբաժիններ է վճարում ընկերությանը, որը հանդիսանում է Կանադայի ռեզիդենտ, և որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում է առաջինը հիշատակված ընկերությունում քվերակության իրավունք տվող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսը, ապա հաշվանցվող գումարը պետք է ներառի առաջինը հիշատակված ընկերության կողմից Հայաստանում վճարման ենթակա հարկի գումարը՝ այն շահույթի առնչությամբ, որից վճարվում են շահաբաժինները, և
գ) եթե, սույն Կոնվենցիայի որևէ դրույթին համապատասխան, Կանադայի ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքը Կանադայում ազատվում է հարկումից, ապա Կանադան, այնուամենայնիվ, կարող է այլ եկամտի կամ գույքի համար հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել հարկից ազատված եկամուտը կամ գույքը:
3. Սույն հոդվածի նպատակների համար Պայմանավորվող պետության ռեզիդենտի շահույթը կամ եկամուտը, որը սույն Կոնվենցիայի համաձայն կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, համարվում է առաջացած այդ մյուս պետության աղբյուրներից: