Անցնել բովանդակությանը

Հոդված 25

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25

Փոխհամաձայնեցման ընթացակարգ

1. Այն դեպքում, երբ անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման, նա կարող է, անկախ այդ պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից, այդ հարկման վերանայման պահանջով գրավոր դիմել այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է հանդիսանում: Որպեսզի նման դիմումը ընդունվի, այն պետք է ներկայացվի սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից երկու տարվա ընթացքում:

2. Եթե 1-ին կետում հիշատակված իրավասու մարմինը բողոքը համարում է արդարացի, և եթե ինքն ի վիճակի չէ հանգելու գոհացուցիչ լուծման, ապա նա ձգտում է խնդիրը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ՝ սույն Կոնվենցիային չհամապատասխանող հարկումը բացառելու նպատակով: Ցանկացած ձեռք բերված համաձայնություն իրականացվում է՝ անկախ Պայմանավորվող պետությունների ներքին օրենքներում առկա որևէ ժամկետային սահմանափակումներից:

3. Պայմանավորվող պետությունը իր ներքին օրենսդրությամբ սահմանված ժամկետային սահմանափակումներից և, ամեն դեպքում, այն հարկային ժամանակաշրջանի ավարտից, որին վերագրվում է խնդրո առարկա եկամուտը, հինգ տարի հետո չպետք է բարձրացնի Պայմանավորվող պետություններից որևէ մեկի ռեզիդենտի հարկման մակարդակը՝ ներառելով եկամտի տարրեր, որոնք արդեն ենթարկվել են հարկման մյուս Պայմանավորվող պետությունում: Սույն կետը չի կիրառվում խաբեության, պարտավորությունները դիտավորյալ չկատարելու կամ դրանցից խուսափելու դեպքում:

4. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացող ցանկացած դժվարություն կամ անորոշություն կփորձեն լուծել փոխադարձ համաձայնությամբ:

5. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են խորհրդակցել միմյանց հետ կրկնակի հարկումը բացառելու նպատակով այն դեպքերում, որոնք նախատեսված չեն Կոնվենցիայով, և ուղղակիորեն հաղորդակցվել միմյանց հետ՝ Կոնվենցիայի կիրառման նպատակների համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։