Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Փոխկապված ձեռնարկություններ

1. Եթե՝

ա) Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունի մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության ղեկավարման, վերահսկման կամ գույքի մեջ, կամ

բ) միևնույն անձինք ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունեն Պայմանավորվող պետության ձեռնարկության և մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության ղեկավարման, վերահսկման կամ գույքի մեջ,

և յուրաքանչյուր դեպքում երկու ձեռնարկությունների միջև առևտրային կամ ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են նրանցից, որոնք կստեղծվեին երկու անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը այդ պայմանների բացակայության դեպքում կհաշվեգրվեր նրանցից մեկին, բայց այդ պայմանների հետևանքով չի հաշվեգրվել, կարող է ներառվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և համապատասխանաբար հարկվել:

2. Երբ Պայմանավորվող պետությունն այդ պետության ձեռնարկության շահույթի մեջ ներառում և համապատասխանաբար հարկում է այն շահույթը, որի առնչությամբ մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ենթարկվել է հարկման այդ մյուս պետությունում, և այդ կերպ ներառված շահույթն այն շահույթն է, որը հաշվեգրված կլիներ առաջինը հիշատակված պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև լինեին անկախ ձեռնարկություններին բնորոշ փոխհարաբերություններ, ապա այդ մյուս պետությունը կատարում է այդ շահույթի առնչությամբ այնտեղ գանձված հարկի գումարի համապատասխան ճշգրտում: Նման ճշգրտումը որոշելիս պատշաճ ուշադրություն կդարձվի սույն Կոնվենցիայի այլ դրույթներին, և Պայմանավորվող պետությունների իրավասու մարմիններն անհրաժեշտության դեպքում կխորհրդակցեն միմյանց հետ:

3. Պայմանավորվող պետությունը չի փոփոխի ձեռնարկության շահույթը 1-ին կետում հիշատակված հանգամանքներում՝ իր ներքին օրենսդրությամբ սահմանված ժամկետային սահմանափակումները լրանալուց հետո և, ամեն դեպքում, այն տարվա ավարտից հինգ տարի հետո, որի ընթացքում շահույթը, որը կենթարկվեր այդպիսի փոփոխության, կարող էր վերագրվել այդ ձեռնարկությանը, եթե չլինեին 1-ին կետում հիշատակված պայմանները:

4. 2-րդ և 3-րդ կետերի դրույթները չեն կիրառվում խաբեության, պարտավորությունները դիտավորյալ չկատարելու կամ դրանցից խուսափելու դեպքերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։