Անցնել բովանդակությանը

Հոդված 28

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28

Այլ կանոններ

1. Սույն Կոնվենցիայի դրույթները չպետք է մեկնաբանվեն այնպես, թե որևէ կերպ սահմանափակում են Պայմանավորվող պետության օրենսդրությամբ տրամադրվող ազատումը, արտոնությունը, հաշվանցումը կամ այլ նվազեցումը այդ պետության կողմից գանձվող հարկը որոշելիս:

2. Կոնվենցիայում ոչինչ չպետք է մեկնաբանվի այնպես, որ խոչընդոտի Պայմանավորվող պետությանը հարկ գանձելուն այդ պետության ռեզիդենտի այն եկամուտներից, որոնք ստացվում են ընկերակցության, ընկերությունների միավորման կամ վերահսկվող օտարերկրյա ստորաբաժանումներում մասնակցություն ունենալուց:

3. Կոնվենցիան չի կիրառվում Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող որևէ ընկերության (ինչպես նաև այդպիսի ընկերությունից բաժնետիրոջ կողմից ստացվող եկամտի), ընկերությունների միավորման կամ այլ միավորման նկատմամբ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահավետորեն տնօրինվում կամ վերահսկվում են այդ պետության ռեզիդենտ չհանդիսացող մեկ կամ մի քանի անձանց կողմից, եթե ընկերության, ընկերությունների միավորման կամ այլ միավորման եկամտից կամ գույքից գանձվող հարկի գումարը զգալիորեն ցածր է այն գումարից, որը կգանձվեր այդ պետության կողմից, եթե ընկերության գույքի բոլոր բաժնեմասերը կամ ընկերությունների միավորումում կամ այլ միավորումում ընդհանուր մասնակցությունը, կախված հանգամանքներից, շահավետ կերպով տնօրինվեին այդ պետության ռեզիդենտ հանդիսացող մեկ կամ մի քանի ֆիզիկական անձանց կողմից:

4. Ծառայությունների մատուցման գլխավոր համաձայնագրի XXII հոդվածի (Խորհրդակցություններ) 3-րդ կետի նպատակներով Պայմանավորվող պետությունները համաձայնում են, որ, անկախ այդ կետից, իրենց միջև ծագած ցանկացած վեճ, թե արդոք տվյալ խնդիրը մտնում է սույն Կոնվենցիայի շրջանակների մեջ, կարող է ներկայացվել Ծառայությունների մատուցման խորհուրդ, ինչպես պահանջվում է այդ կետով, միայն Պայմանավորվող պետությունների համաձայնությամբ: Սույն կետի մեկնաբանության հետ կապված ցանկացած կասկած կլուծվի 25-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն կամ, այդ ընթացակարգով համաձայնության չգալու դեպքում, երկու Պայմանավորվող պետությունների միջև համաձայնեցված ցանկացած այլ ընթացակարգի միջոցով:

5. Երբ, սույն Կոնվենցիայի որևէ դրույթի համաձայն, որևէ եկամուտ Պայմանավորվող պետությունում ազատվում է հարկից, և մյուս Պայմանավորվող պետությունում գործող օրենքի համաձայն՝ անձը, այդ եկամտի հետ կապված, ենթակա է հարկման այն գումարի առնչությամբ, որն ուղարկվել կամ ստացվել է այդ մյուս Պայմանավորվող պետությունում, այլ ոչ թե դրա ամբողջ գումարի առնչությամբ, ապա Կոնվենցիայի համաձայն՝ առաջինը հիշատակված Պայմանավորվող պետությունում թույլատրվող նվազեցումը պետք է կիրառվի միայն եկամտի այն մասի նկատմամբ, որը հարկվել է մյուս Պայմանավորվող պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։