Հոդված 19
Հոդված 19
Պետական ծառայություն
1. ա) Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական կամ վարչատարածքային ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմինների կողմից ֆիզիկական անձին՝ այդ պետությանը կամ ստորաբաժանմանը կամ իշխանության մարմիններին մատուցած ծառայությունների դիմաց վճարված աշխատավարձը և համանման այլ վարձատրությունը, բացի կենսաթոշակից, ենթակա են հարկման միայն այդ մյուս պետությունում:
բ) Սակայն նման աշխատավարձը և համանման այլ վարձատրությունը ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ պետությունում, և այդ պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը.
I) հանդիսանում է այդ պետության քաղաքացի, կամ
II) չի դարձել այդ պետության քաղաքացի բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:
2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում Պայմանավորվող պետության կամ քաղաքական կամ վարչատարածքային ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմինների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց վճարվող աշխատավարձի և համանման այլ վարձատրությունների նկատմամբ: