Հոդված 14
Հոդված 14
Անկախ անհատական ծառայություններ
1. Մասնագիտական ծառայություններից կամ համանման բնույթի այլ անկախ գործունեությունից Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձի ստացած եկամուտը ենթակա է հարկման միայն այդ պետությունում, բացի այն դեպքերից, երբ նա մյուս Պայմանավորվող պետությունում իր գործունեությունն իրականացնելու համար պարբերաբար իր տրամադրության տակ ունի հաստատուն բազա: Եթե ֆիզիկական անձն ունի կամ ուներ նման հաստատուն բազա, այդ եկամուտը կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, սակայն միայն այն չափով, որը վերագրելի է այդ հաստատուն բազային:
2. «Մասնագիտական ծառայություններ» տերմինը ներառում է, մասնավորապես, գիտական, գրական, արվեստի, կրթական կամ մանկավարժական անկախ գործունեություն, ինչպես նաև բժիշկների, իրավաբանների, ճարտարագետների, ճարտարապետների, ատամնաբույժների և հաշվապահների անկախ գործունեություն: