Հոդված 15
Հոդված 15
Կախյալ անհատական ծառայություններ
1. 16-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածների դրույթներին համապատասխան՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ պետությունում, եթե այդ վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե աշխատանքն իրականացվում է մյուս Պայմանավորվող պետությունում, ապա դրա դիմաց ստացված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
2. Չնայած 1-ին կետի դրույթներին՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը ենթակա է հարկման միայն առաջինը հիշատակված պետությունում, եթե.
ա) դիտարկվող օրացուցային տարվա ընթացքում սկսվող կամ ավարտվող ցանկացած 12-ամսյա ժամանակահատվածում վարձատրվողի` մյուս պետությունում գտնվելու օրերի հանրագումարը չի գերազանցում 183 օրը, և
բ) վարձատրությունը կատարվում է մյուս պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և
գ) վարձատրության ծախսերը չի հոգում մյուս պետությունում գործատուի ունեցած մշտական հաստատությունը կամ կայուն ներկայացուցչությունը:
3. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին՝ Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավի կամ օդանավի վրա իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կարող է հարկվել միայն այդ պետությունում, եթե վարձատրությունը չի ստացվում մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից: