Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

Արտիստներ և մարզիկներ

1. Չնայած 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից որպես մարզիկ կամ արվեստի գործիչ, ինչպես, օրինակ` թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության արտիստ կամ երաժիշտ, մյուս Պայմանավորվող պետությունում իրականացված անհատական գործունեությունից ստացած եկամուտը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. Եթե արվեստի գործչի կամ մարզիկի՝ որպես այդպիսին իրականացրած անհատական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անձամբ արվեստի աշխատողին կամ մարզիկին, այլ մեկ այլ անձի, ապա այդ եկամուտը, չնայած սույն Կոնվենցիայի 7-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը:

3. 2-րդ կետի դրույթները չեն կիրառվի, եթե հաստատվի, որ ոչ արվեստի գործիչը կամ մարզիկը, ոչ էլ նրանց հետ կապված անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն չեն մասնակցում այդ կետում հիշատակված անձի շահույթում:

4. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին՝ 1-ին կետում հիշատակված գործունեությունից արվեստի գործչի կամ մարզիկի կողմից ստացված եկամուտը ազատվում է հարկումից այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է այդպիսի գործունեությունը, եթե այն իրականացվում է Պայմանավորվող պետությունների Կառավարությունների միջև մարզական կամ մշակութային փոխանակման շրջանակներում և չի հետապնդում շահույթ ստանալու նպատակ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։