Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

Կենսաթոշակներ

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող կենսաթոշակները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:

2. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող կենսաթոշակները կարող են հարկվել նաև այն պետությունում, որտեղ դրանք առաջացել են՝ այդ պետության օրենսդրության համաձայն: Սակայն այն կենսաթոշակների պարբերաբար վճարումների դեպքում, որոնք տարբերվում են Պայմանավորվող պետության սոցիալական ապահովագրության օրենսդրության համաձայն կատարվող վճարումներից, գանձվող հարկը չպետք է գերազանցի ներքոհիշյալներից նվազագույնը՝

ա) վճարման համախառն գումարի 15 տոկոսը, և

բ) այն հարկի գումարի առնչությամբ սահմանված դրույքաչափը, որը վճարումներ ստացողն այլ կերպ պետք է վճարեր տարվա համար՝ այդ տարվա ընթացքում ֆիզիկական անձի կողմից ստացված կենսաթոշակի պարբերաբար վճարումների համախառն գումարի համար, եթե ֆիզիկական անձը լիներ այն Պայմանավորվող պետության ռեզիդենտ, որտեղ կատարվում են վճարումները:

3. Անկախ սույն Կոնվենցիայում նշվածներից՝

ա) Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող պատերազմի կենսաթոշակներն ու նպաստները (ներառյալ այն կենսաթոշակներն ու նպաստները, որոնք վճարվում են պատերազմի վետերաններին կամ պատերազմի հետևանքով ստացած վերքերի և վնասվածքների դեպքում) այդ մյուս պետությունում պետք է ազատվեն հարկից այն չափով, որքանով դրանք կազատվեին հարկից, եթե ստացվեին առաջինը հիշատակված պետության ռեզիդենտի կողմից,

բ) Պայմանավորվող պետության սոցիալական ապահովագրության օրենսդրության համաձայն մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին տրվող վճարումները ենթակա են հարկման միայն առաջինը հիշատակված Պայմանավորվող պետությունում, և

գ) Պայմանավորվող պետությունում առաջացող ալիմենտը և այլ համանման վճարումները, որոնք վճարվում են մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին, որն այնտեղ ենթակա է հարկման դրանց առնչությամբ, պետք է հարկվեն միայն այդ մյուս պետությունում, սակայն հարկվող գումարը այդ մյուս պետությունում չպետք է գերազանցի այն գումարը, որը ենթակա կլիներ հարկման առաջինը հիշատակված պետությունում, եթե ստացողը լիներ դրա ռեզիդենտ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։