Հոդված 21
Հոդված 21
Այլ եկամուտ
1. 2-րդ կետի դրույթներին համապատասխան՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ սույն Կոնվենցիայի նախորդ հոդվածներում չհիշատակված եկամտի տարրերը, անկախ առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ պետությունում:
2. Սակայն եթե Պայմանավորվող պետության ռեզիդենտը տվյալ եկամուտը ստանում է մյուս Պայմանավորվող պետության աղբյուրներից, այդ եկամուտը կարող է հարկվել նաև այն պետությունում, որտեղ առաջանում է՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան: Եթե նման եկամուտը ստացվում է ընկերությունների միավորումից, որոնք այլ են, քան այն միավորումները, որոնցում կատարած ներդրումները ենթակա են նվազեցման, ապա նման ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի եկամտի համախառն գումարի 15 տոկոսը, եթե եկամուտը ենթակա է հարկման այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է հանդիսանում շահույթ ստացող սեփականատերը: