Հոդված 22
Հոդված 22
Գույք
1. Անշարժ գույքի ձևով հանդես եկող գույքը, որը պատկանում է Պայմանավորվող պետության ռեզիդենտին և գտնվում է մյուս Պայմանավորվող պետությունում, կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
2. Պայմանավորվող պետության ձեռնարկության՝ մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի կամ մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անհատական ծառայությունների մատուցման նպատակով Պայմանավորվող պետության ռեզիդենտի կայուն ներկայացուցչությանը առնչվող շարժական գույքի տեսքով ներկայացված գույքը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
3. Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավերով և օդանավերով կամ այդպիսի նավերի կամ օդանավերի շահագործմանն առնչվող շարժական գույքով ներկայացված գույքը ենթակա է հարկման միայն այդ պետությունում:
4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի մյուս բոլոր տարրերը ենթակա են հարկման միայն այդ պետությունում: