Անցնել բովանդակությանը

Հոդված 24

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24

Անխտրականություն

1. Պայմանավորվող պետության քաղաքացիները մյուս Պայմանավորվող պետությունում չեն ենթարկվում այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց ենթարկվում կամ կարող են ենթարկվել մյուս պետության հպատակները միևնույն հանգամանքներում, մասնավորապես, ռեզիդենտության առնչությամբ:

2. Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող՝ քաղաքացիություն չունեցող անձինք Պայմանավորվող պետություններից և ոչ մեկում չեն ենթարկվում այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց ենթարկվում կամ կարող են ենթարկվել տվյալ պետության ռեզիդենտները միևնույն հանգամանքներում:

3. Պայմանավորվող պետության ձեռնարկության՝ մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատությունը այդ մյուս պետությունում չպետք է ունենա ավելի նվազ հարկային արտոնություններ, քան համանման գործունեություն իրականացնող՝ այդ մյուս պետության ձեռնարկությունները:

4. Սույն հոդվածում ոչինչ չպետք է մեկնաբանվի այնպես, թե Պայմանավորվող պետությունը պարտավորում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին հարկման նպատակներով այնպիսի անձնական զեղչեր, նվազեցումներ և պակասեցումներ շնորհել, որոնք շնորհել է իր ռեզիդենտներին քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա:

5. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի 1-ին կետի, 11-րդ հոդվածի 7-րդ կետի կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները, Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները, ռոյալթին և այլ վարձատրությունները տվյալ ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են նվազեցման նույն պայմաններով, ինչ առաջինը հիշատակված պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես, Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտք մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին այդ ձեռնարկության հարկվող գույքի որոշման նպատակով ենթակա է նվազեցման նույն պայմաններով, ինչ որ պարտքը առաջինը հիշատակված պետության ռեզիդենտին:

6. 5-րդ կետի դրույթները չեն ազդում Պայմանավորվող պետության հարկային օրենքների որևէ դրույթի գործողության վրա, որոնք՝

ա) վերաբերում են տոկոսների նվազեցմանը, և որոնք ուժի մեջ են սույն Կոնվենցիայի ստորագրման օրվանից (ներառյալ այդ դրույթների հետագա փոփոխությունները, որոնք չեն ազդում դրանց ընդհանուր սկզբունքների վրա), կամ

բ) ընդունվել են Պայմանավորվող պետության կողմից սույն Կոնվենցիայի ստորագրման օրվանից հետո, և որոնք նախատեսված են ապահովելու, որ այդ պետության ռեզիդենտ չհանդիսացող անձը, այդ պետության օրենսդրության համաձայն, չօգտվի ավելի բարենպաստ հարկային պայմաններից, քան այդ պետության ռեզիդենտները:

7. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում կամ կառավարվում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, առաջինը հիշատակված պետությունում չեն ենթարկվի ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց ենթարկվում կամ կարող են ենթակվել առաջինը հիշատակված պետության այլ համանման ձեռնարկությունները, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, տնօրինվում կամ վերահսկվում է երրորդ պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից:

8. Սույն հոդվածում «հարկում» տերմինը նշանակում է սույն Կոնվենցիայի կարգավորման առարկա հարկեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։