Հոդված 26
Հոդված 26
Տեղեկատվության փոխանակում
1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կփոխանակեն այնպիսի տեղեկություն, որն անհրաժեշտ է սույն Կոնվենցիայի կամ Կոնվենցիայում ընգրկված հարկերի վերաբերյալ Պայմանավորվող պետությունների ներքին օրենքների դրույթների կիրառման համար, քանի դեռ դրանց համաձայն իրականացվող հարկումը չի հակասում սույն Կոնվենցիային: Տեղեկատվության փոխանակումը չի սահմանափակվում 1-ին հոդվածով: Պայմանավորվող պետության կողմից ստացված ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի այնպես, ինչպես այդ պետության ներքին օրենսդրության համաձայն ստացված տեղեկությունը, և կարող է տրամադրվել միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղվում են հարկերի հաշվարկմամբ կամ գանձմամբ կամ այդ պետությունում գանձվող հարկերի վերաբերյալ բողոքների քննարկմամբ: Այդ անձինք կամ մարմինները տեղեկությունները օգտագործում են միայն այդ նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունները բաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումների ժամանակ:
2. 1-ին կետի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել այնպես, որ դրանք Պայմանավորվող պետությանը պարտավորեցնեն՝
ա) իրականացնել այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին կամ վարչական գործավարությանը հակասող վարչական միջոցառումներ,
բ) ներկայացնել տեղեկատվություն, որը հասանելի չէ այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներով կամ սովորական վարչական գործավարության ընթացքում,
գ) ներկայացնել տեղեկություն, որը կբացահայտի որևէ առևտրային, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրային գործընթաց, կամ տեղեկատվություն, որի բացահայտումը հակասում է հանրային կարգին (ordre public):
3. Եթե, սույն հոդվածի համաձայն, Պայմանավորվող պետությունը պահանջում է տեղեկություններ, մյուս Պայմանավորվող պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ պահանջվող տեղեկությունները ստանալու համար, այնպես, ինչպես եթե հարցը վերաբերեր իր սեփական հարկմանը, նույնիսկ եթե այդ մյուս պետությունը տվյալ պահին այդպիսի տեղեկությունների կարիք չունի: Պայմանավորվող պետության իրավասու մարմնի կողմից հատուկ պահանջի դեպքում մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմինը պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, սույն հոդվածի համաձայն, տեղեկությունները պահանջվող ձևով, ինչպես, օրինակ, դատարանում տրված վկայությունները և չհրապարակված բնօրինակ փաստաթղթերի պատճենները (ներառյալ գրքերը, թղթերը, հայտարարությունները, հաշվետվությունները, հաշիվներն ու գրառումները), տրամադրելու համար՝ այն չափով, ինչքանով որ այդ վկայություններն ու փաստաթղթերը կարող են ձեռք բերվել այդ մյուս պետության օրենքների և վարչական ընթացակարգի համաձայն՝ նրա սեփական հարկերի առնչությամբ: