Անցնել բովանդակությանը

Հոդված 27

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27

Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հաստատությունների անդամներ

1. Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի ազդում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հաստատությունների անդամների՝ միջազգային իրավունքի ընդհանուր կանոնների կամ հատուկ համաձայնագրերի դրույթների շրջանակներում տրամադրված ֆիսկալ արտոնությունների վրա:

2. Անկախ 4-րդ հոդվածի դրույթներից՝ Պայմանավորվող պետությունում կամ երրորդ պետությունում գտնվող մյուս Պայմանավորվող պետության դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կամ մշտական պատվիրակության անդամ հանդիսացող ֆիզիկական անձը սույն Կոնվենցիայի շրջանակներում համարվում է ուղարկող պետության ռեզիդենտ, եթե այդ ֆիզիկական անձը ուղարկող պետությունում ընդհանուր եկամտի վրա դրվող հարկի առնչությամբ ենթարկվում է այն նույն պարտավորություններին, ինչպիսիք նախատեսված են ուղարկող պետության ռեզիդենտների համար:

3. Կոնվենցիան չի կիրառվում միջազգային կազմակերպությունների, դրանց մարմինների կամ պաշտոնյաների և երրորդ պետության կամ պետությունների խմբի դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կամ մշտական պատվիրակության անդամ հանդիսացող անձանց նկատմամբ, որոնք գտնվում են Պայմանավորվող պետությունում և Պայմանավորվող պետություններից ոչ մեկում ընդհանուր եկամտի հարկի առնչությամբ չեն ենթարկվում նույն պարտավորությունների, ինչպիսք նախատեսված են իրենց ռեզիդենտների համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։