Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Մշտական հաստատություն

1. Սույն Կոնվենցիայի շրջանակներում «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է՝ ձեռնարկատիրական գործունեության կայուն վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:

2. «Մշտական հաստատություն» տերմինը ներառում է հատկապես՝

ա) ղեկավարման վայր,

բ) մասնաճյուղ,

գ) գրասենյակ,

դ) գործարան,

ե) արտադրամաս, և

զ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների հետազոտման և/կամ շահագործման ցանկացած այլ վայր:

3. «Մշտական հաստատություն» տերմինը ներառում է նաև՝

ա) շինարարական հրապարակ, կառուցման, հավաքման կամ տեղակայման ծրագիր կամ դրանց հետ կապված վերահսկողական գործունեություն, եթե միայն այդ հրապարակի, ծրագրի կամ գործունեության տևողությունը ավելին է, քան ինն ամիսը,

բ) ձեռնարկության կողմից ծառայությունների, ներառյալ խորհրդատվական ծառայությունների մատուցում այդ նպատակների համար վարձած ծառայողների կամ այլ անձնակազմի միջոցով, եթե այդ կարգի գործունեությունը (նույն կամ փոխկապակցված ծրագրերի համար) երկրի ներսում գերազանցում է ինն ամիսը կամ 12 ամսվա ընթացքում այդ ժամանակահատվածների հանրագումարը գերազանցում է ինն ամիսը։

4. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին՝ «մշտական հաստատություն» տերմինը չի ներառում՝

ա) հարմարությունների օգտագործումը՝ բացառապես ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պահեստավորման կամ ցուցադրման նպատակով,

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը՝ բացառապես պահեստավորման կամ ցուցադրման նպատակով,

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պահպանումը՝ բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակվելու նպատակով,

դ) գործունեության կայուն վայրի պահպանումը՝ բացառապես ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով,

ե) գործունեության կայուն վայրի պահպանումը՝ բացառապես ձեռնարկության համար նախապատրաստական կամ օժանդակ բնույթի ցանկացած այլ գործունեություն իրականացնելու նպատակով,

զ) գործունեության կայուն վայրի պահպանումը՝ բացառապես «ա»-ից «ե» ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար՝ պայմանով, որ այդ գործողությունների համակցության արդյունքում առաջացած մշտական գործունեության վայրը նախապատրաստական կամ օժանդակ բնույթ ունի:

5. Չնայած 1-ին և 2-ին կետերի դրույթներին՝ այն դեպքում, երբ անձը, որն այլ է, քան անկախ կարգավիճակ ունեցող գործակալը, որի նկատմամբ կիրառվում է 7-րդ կետը, գործում է մի Պայմանավորվող պետությունում մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության անունից, համարվում է, որ այդ ձեռնարկությունը առաջին Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն՝ հաշվի առնելով ցանկացած գործունեություն, որն այդ անձն իրականացնում է այդ ձեռնարկության համար, եթե տվյալ անձը՝

ա) ունի և սովորաբար օգտագործում է այդ պետությունում տվյալ ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ անձի գործունեությունը սահմանափակվում է միայն 4-րդ կետում նշված դրույթներով, որն իրականացվում է ձեռնարկատիրական գործունեության մշտական վայրի միջոցով. այդ կետի դրույթների համաձայն՝ այդ գործունեության կայուն վայրը չի համարվում մշտական հաստատություն, կամ

բ) չունի նման իրավասություն, սակայն սովորաբար առաջինը հիշատակված պետությունում պահում է ապրանքների կամ արտադրանքի պաշար, որտեղից ձեռնարկության անունից պարբերաբար առաքում է ապրանքներ կամ արտադրանք:

6. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին՝ համարվում է, որ Պայմանավորվող պետության ապահովագրական ընկերությունը, բացառությամբ վերաապահովագրման դեպքերի, մյուս Պայմանավորվող պետությունում մշտական հաստատություն ունի, եթե այն այդ մյուս պետության տարածքում ընդունում է ապահովագրական վճարներ կամ այնտեղ ապահովագրում է հնարավոր ռիսկերից այն անձի միջոցով, որն այլ է, քան անկախ կարգավիճակ ունեցող գործակալը, որի նկատմամբ կիրառվում է 7-րդ կետը։

7. Ձեռնարկությունը չի համարվում Պայմանավորվող պետությունում մշտական հաստատություն ունեցող միայն այն պատճառով, որ այդ պետությունում ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում միայն միջնորդի, ընդհանուր կոմիսիոն գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով՝ պայմանով, որ այդպիսի անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում:

8. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը վերահսկում կամ վերահսկվում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից (մշտական հաստատության միջոցով) կամ այլ կերպ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս պետությունում, այդ ընկերությանը ինքնին չի դարձնում մյուսի մշտական հաստատություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։