Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Նավագնացություն և օդային տրանսպորտ

1. Միջազգային փոխադրումների ժամանակ Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից նավերի կամ օդանավերի շահագործումից ստացված շահույթը ենթակա է հարկման միայն այդ պետությունում:

2. Չնայած 1-ին կետի և 7-րդ հոդվածի դրույթներին՝ նավի կամ օդանավի ուղևորությունից Պայմանավորվող պետության ձեռնարկության ստացած շահույթը կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ուղևորության հիմնական նպատակը ուղևորների կամ բեռների փոխադրումն է այդ մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև:

3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև միավորմանը, համատեղ ձեռնարկությունում կամ միջազգային գործունեություն ծավալող գործակալությունում մասնակցելուց առաջացած շահույթի նկատմամբ:

4. Սույն հոդվածի նպատակների համար ձեռնարկության կողմից «միջազգային փոխադրումներում նավերի և օդանավերի շահագործում» տերմինը ներառում է՝

ա) նավերի կամ օդանավերի վարձույթը կամ վարձակալությունը, և

բ) բեռնարկղերի և դրանց հետ կապված սարքավորումների վարձակալությունը այդ ձեռնարկության կողմից, եթե այդ վարձույթը կամ վարձակալությունը օժանդակում է միջազգային փոխադրումներում այդ ձեռնարկության կողմից նավերի կամ օդանավերի շահագործմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։