Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Վերահսկումը ձեռնարկության կողմից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11 Վերահսկումը ձեռնարկության կողմից

1. Ձեռնարկությունն այնպես է կազմակերպում ավտոճանապարհային փոխադրումների գործողությունները, որ անձնակազմի անդամները կարողանան գործել սույն Համաձայնագրի դրույթների համաձայն:

2. Նա պետք է կատարի վարման ժամանակահատվածների, այլ աշխատանքների և հանգստի ժամերի կանոնավոր ստուգումներ` վկայակոչելով իր տրամադրության տակ ունեցած բոլոր փաստաթղթերը, ինչպիսին, անձնական հսկման գրքույկն է: Սույն Համաձայնագրի որևէ խախտում հայտնաբերելու դեպքում ձեռնարկությունը ձեռնարկում է անհապաղ միջոցներ այն վերացնելու և հետագայում դրա կրկնությունից խուսափելու համար, օրինակ` աշխատանքի ժամերի կամ երթուղիների մեջ փոփոխություններ կատարելու միջոցով:

3. Վարձու աշխատողներին տրվող վճարումները, եթե նույնիսկ դրանք կատարվում են դրամական պարգևների և աշխատավարձի հավելավճարների տեսքով, կապված ուղևորության հեռավորությունից և/կամ փոխադրվող բեռների քանակից, արգելվում են, եթե այդ վճարումներն իրենց բնույթով այնպիսին են, որ կարող են սպառնալ ճանապարհային անվտանգությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։