Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Հանգստի ժամանակահատվածներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8 Հանգստի ժամանակահատվածներ

1. Յուրաքանչյուր քսանչորս ժամվա ընթացքում վարորդը պետք է ունենա առնվազն 11 անընդմեջ ժամ ամենօրյա հանգիստ, որը կարող է կրճատվել մինչև առնվազն ինը անընդմեջ ժամի` մեկ շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան երեք անգամ, պայմանով, որ մինչև հաջորդ շաբաթվա ավարտը որպես փոխհատուցում նրան պետք է հանգստի համապատասխան ժամանակահատված հատկացվի:

Այն օրերին, երբ, համաձայն առաջին կետի, հանգիստը չի կրճատվում, այն կարող է վերցվել երկու կամ երեք առանձին ժամանակահատվածներում` քսանչորս ժամվա ընթացքում, որոնցից մեկը պետք է ընդգրկի առնվազն ութ անընդմեջ ժամ: Այս դեպքում հանգստի նվազագույն տևողությունը պետք է երկարացվի մինչև տասներկու ժամ:

2. Յուրաքանչյուր երեսուն ժամվա ժամանակահատվածում, երբ տրանսպորտային միջոցը վարում են առնվազն երկու վարորդներ, յուրաքանչյուր վարորդ պետք է առնվազն ութ անընդմեջ ժամ հանգիստ ունենա:

3. Յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում 1-ին և 2-րդ կետերում նշված հանգստի ժամանակահատվածները պետք է երկարացվեն ըստ շաբաթական հանգստի` մինչև ընդհանուր քառասունհինգ անընդմեջ ժամի: Այդ հանգստի ժամանակահատվածը կարող է կրճատվել առնվազն մինչև երեսունվեց անընդմեջ ժամի, եթե վերցվում է այն վայրում, որտեղ սովորաբար գտնվում է տրանսպորտային միջոցը, կամ գտնվում է վարորդը, կամ առնվազն մինչև քսանչորս անընդմեջ ժամի, եթե վերցվում է այլ վայրում: Յուրաքանչյուր կրճատում փոխհատուցվում է հավասարաչափ հանգստով, որն ամբողջությամբ վերցվում է մինչև տվյալ շաբաթին հաջորդող երրորդ շաբաթվա ավարտը:

4. Շաբաթական հանգստի յուրաքանչյուր ժամանակահատված, որն սկսվում է մի շաբաթում և շարունակվում հաջորդ շաբաթվա ընթացքում, պետք է կցվի այս շաբաթներից որևէ մեկին:

5. Ուղևորների փոխադրումների դեպքում, որոնց նկատմամբ կիրառվում է 6 (1)-րդ հոդվածի 4-րդ կետը, շաբաթական հանգստի ժամանակահատվածը կարող է հետաձգվել մինչև հաջորդ շաբաթ, որի հանգստի ժամանակահատվածը դեռևս առկա է, և ավելացվի երկրորդ շաբաթվա շաբաթական հանգստին:

6. Ցանկացած բնույթի հանգիստ, որը վերցվում է որպես օրական և/կամ շաբաթական հանգստի ժամանակահատվածի կրճատման փոխհատուցում, կցվում է առնվազն ութ ժամ ընդգրկող այլ հանգստի և տրվում է շահագրգիռ անձի խնդրանքով` տրանսպորտային միջոցի կայանման վայրում կամ վարորդի հիմնական տեղում:

7. Օրական հանգստի ժամանակահատվածը կարող է վերցվել տրանսպորտային միջոցում, եթե այն ապահովված է անկողնով և գտնվում է կանգնած վիճակում:

8. Անկախ վերոնշյալ առաջին կետի դրույթներից, երբ վարորդը ներգրավված է բեռների կամ ուղևորների փոխադրման մեջ և ուղեկցում է տրանսպորտային միջոցը, որը փոխադրվում է լաստանավով կամ գնացքով, ամենօրյա հանգստի ժամանակահատվածը կարող է ընդհատվել մեկից ոչ ավելի անգամ, եթե բավարարվում են հետևյալ պայմանները.

ցամաքում անցկացված ամենօրյա հանգստի ժամանակահատվածի մի մասը հնարավոր է վերցնել լաստանավի վրա կամ գնացքում վերցվելիք ամենօրյա հանգստի չափաբաժնից առաջ կամ հետո,

ամենօրյա հանգստի ժամանակահատվածի երկու չափաբաժինների միջև ընկած ժամանակահատվածը պետք է հնարավորինս կարճ լինի և ոչ մի դեպքում չպետք է գերազանցի մեկ ժամը` մինչև նստեցումը կամ իջեցումից հետո, նստեցման և իջեցման գործողություններում ընդգրկված մաքսային ձևակերպումներից առաջ կամ հետո,

հանգստի ժամանակահատվածի երկու չափաբաժինների ընթացքում վարորդը պետք է ունենա մահճակալից կամ ննջատեղից օգտվելու հնարավորություն:

Ամենօրյա հանգստի ժամանակահատվածը, որն ընդհատվել է այս կերպ, երկարացվում է երկու ժամով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։