Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Անձնակազմ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5 Անձնակազմ

1. Ապրանքների փոխադրումներ իրականացնող վարորդների համար նվազագույն տարիքը պետք է լինի.

ա) 7.5 տոննայից ոչ ավելի առավելագույն թույլատրելի քաշ ունեցող տրանսպորտային միջոցների դեպքում, ներառյալ, համապատասխան դեպքերում, կցորդը և կիսակցորդը` 18 տարեկան,

բ) այլ տրանսպորտային միջոցների համար.

21 տարեկան, կամ

18 տարեկան` պայմանով, որ տվյալ անձն ունի Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում ճանաչված մասնագիտական գիտելիքների վկայական, որով հաստատվում է, որ տվյալ վարորդն ավարտել է ավտոճանապարհներով բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների վարորդների ուսումնական դասընթացը: Պայմանավորվող կողմերը տեղեկացնում են միմյանց սույն Համաձայնագրի շրջանակներում բեռների միջազգային փոխադրումներ իրականացնող վարորդների վրա տարածվող ազգային նվազագույն ուսումնական մակարդակների և այլ համապատասխան պայմանների մասին:

2. Ուղևորների փոխադրումներ իրականացնող ցանկացած վարորդի 21 տարին պետք է լրացած լինի:

Տրանսպորտային միջոցի սովորական կայանատեղից 50 կմ-ից ավելի շառավղով` ուղևորության նպատակով ուղևորների փոխադրումներ իրականացնող ցանկացած վարորդ պետք է բավարարի նաև հետևյալ պահանջներից մեկին.

ա) նա պետք է առնվազն մեկ տարի աշխատած լինի բեռների փոխադրման ոլորտում` որպես տրանսպորտային միջոցի վարորդ, որի թույլատրելի առավելագույն քաշը գերազանցում է 3.5 տոննան.

բ) նա պետք է առնվազն մեկ տարի աշխատած լինի որպես տրանսպորտային միջոցի վարորդ, որն օգտագործվել է սովորական կայանատեղից մինչև 50 կմ շառավղով ուղևորություններում ուղևորներին ծառայություններ մատուցելու համար կամ ուղևորներին սույն Համաձայնագրի կարգավորման ոլորտից դուրս այլ ծառայություններ մատուցելու համար` պայմանով, որ իրավասու մարմինը համարի, որ դրանով նա ձեռք է բերել անհրաժեշտ փորձ.

գ) նա պետք է ունենա Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում ճանաչված մասնագիտական գիտելիքների վկայական, որով հաստատվում է, որ տվյալ վարորդն ավարտել է ավտոճանապարհներով ուղևորների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների վարորդների ուսումնական դասընթացը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։