Հոդված 17
Հոդված 17
Յուրաքանչյուր Պետություն սույն Համաձայնագիրը ստորագրելիս կամ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կամ դրանից հետո` ցանկացած ժամանակ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղարկված ծանուցմամբ կարող է հայտարարել, որ սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է բոլոր կամ որոշ տարածքների վրա, որոնց արտաքին հարաբերությունների համար ինքը պատասխանատվություն է կրում: Համաձայնագիրը տարածվում է ծանուցման մեջ նշված տարածքի կամ տարածքների վրա վերոնշյալ ծանուցումը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ստանալուց հարյուր ութսուն օր հետո կամ, եթե մինչ այդ օրը Համաձայնագիրը չի մտել ուժի մեջ, նրա ուժի մեջ մտնելու օրվանից:
2. Յուրաքանչյուր Պետություն, որը, նախորդ կետի համաձայն, հայտարարություն է ներկայացրել այն մասին, որ սույն Համաձայնագիրը կիրառվում է այն տարածքներում, որոնց արտաքին հարաբերությունների համար ինքը պատասխանատվություն է կրում, կարող է, 15-րդ հոդվածի դրույթների համաձայն, չեղյալ հայտարարել Համաձայնագիրն այդ առանձին տարածքների նկատմամբ: