Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Ոլորտը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2 Ոլորտը

1. Սույն Համաձայնագիրը կիրառվում է ցանկացած Պայմանավորվող կողմի տարածքում միջազգային ավտոճանապարհային փոխադրման նկատմամբ, որն իրականցվում է նշված Պայմանավորվող կողմի տարածքում կամ այլ Պայմանավորվող կողմի տարածքում գրանցված տրանսպորտային միջոցի կողմից:

2. Այնուամենայնիվ`

ա) եթե միջազգային ավտոճանապարհային փոխադրումների ընթացքում անձնակազմի մեկ կամ ավելի անդամներ չհեռանան այն պետության տարածքից, որտեղ սովորաբար իրականացնում են իրենց մասնագիտական գործունեությունը, այդ տարածքի Պայմանավորվող կողմը կարող է նրա կամ նրանց նկատմամբ չկիրառել սույն Համաձայնագրի դրույթները.

բ) եթե Պայմանավորվող կողմը, որի տարածքն օգտագործվում է, այլ կերպ չի համաձայնում, սույն Համաձայնագրի դրույթները չեն կիրառվում այն միջազգային ավտոճանապարհային փոխադրումների նկատմամբ, որոնք իրականացվում են.

1. բեռների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցներով, որոնց թույլատրելի առավելագույն քաշը, ներառյալ կցորդը և կիսակցորդը, չի գերազանցում 3.5 տոննան,

2. ուղևորների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցներով, որոնք իրենց կառուցվածքով և սարքավորումների առանձնահատկությամբ հարմար են իննից ոչ ավելի ուղևորների (ներառյալ վարորդը) փոխադրման համար և նախատեսված են այդ նպատակի համար,

3. կանոնավոր ծառայություններով ուղևորների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցներով, երբ երթուղին, որի վրա տարածվում է ծառայությունը, չի գերազանցում 50 կմ,

4. տրանսպորտային միջոցներով, որոնց թույլատրելի առավելագույն արագությունը չի գերազանցում 30 կմ/ժ,

5. զինված ծառայությունների, քաղաքացիական պաշտպանության, հրշեջ ծառայությունների և հասարակական կարգի պահպանման համար պատասխանատու ուժերի կողմից կամ նրանց հսկողությամբ օգտագործվող տրանսպորտային միջոցներով,

6. կոյուղու, ջրհեղեղից պաշտպանության, ջրի, գազի և էլեկտրականության հետ կապված ծառայությունների, մայրուղիների պահպանման և հսկողության, աղբի հավաքման և վերացման, հեռագրային և հեռախոսային ծառայությունների, փոստային իրերի փոխադրման, ռադիոյի ու հեռուստատեսության հեռարձակման և ռադիոյի ու հեռուստատեսության հաղորդիչների և ընդունիչների հայտնաբերման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցներով,

7. շտապօգնության և փրկարարական նպատակներով օգտագործվող տրանսպորտային միջոցներով,

8. բժշկական նպատակներով օգտագործվող մասնագիտացված տրանսպորտային միջոցներով,

9. կրկեսի և զվարճանքի պարագաներ փոխադրող տրանսպորտային միջոցներով,

10. մասնագիտացված վթարային տրանսպորտային միջոցներով,

11. տեխնիկական զարգացման, վերանորոգման և պահպանման նպատակներով ավտոճանապարհային փորձարկումներ կատարող տրանսպորտային միջոցներով և նոր կամ վերակառուցված տրանսպորտային միջոցներով, որոնք դեռևս չեն հանձնվել շահագործման,

12. ոչ առևտրային նպատակներով անձնական օգտագործման բեռների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցներով,

13. գյուղացիական տնտեսություններից կաթի հավաքման համար և անասունների կերի համար, կաթի բեռնարկղերը և կաթնամթերքները գյուղացիական տնտեսություններ վերադարձնելու նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։