Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Եզրափակիչ դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14 Եզրափակիչ դրույթներ

1. Սույն Համաձայնագիրը բաց է ստորագրման համար մինչև 1971 թ. մարտի 31-ը և այնուհետև դրան միանալու համար Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամ երկրների և Հանձնաժողովի մանդատի 8-րդ կետի համաձայն Հանձնաժողովում խորհրդատվական դեր ունեցող երկրների համար:

2. Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման:

3. Վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

4. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ութերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հարյուր ութսուն օր անց:

5. Յուրաքանչյուր Պետության համար, որը վավերացնում է սույն Համաձայնագիրը կամ միանում է դրան սույն հոդվածի 4-րդ կետում նշված ութերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնումից հետո, Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այդ Պետության կողմից իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնվելուց հարյուր ութսուն օր անց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։