Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

1. Սույն Համաձայնագրի հավելվածի 1-ին և 2-րդ առդիրները կարող են փոփոխվել սույն հոդվածում նշված ընթացակարգի համաձայն:

2. Պայմանավորվող կողմի խնդրանքով սույն Համաձայնագրի հավելվածի 1-ին և 2-րդ առդիրների առաջարկվող փոփոխությունները ուսումնասիրվում են Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Ավտոճանապարհային փոխադրումների հիմնական աշխատանքային խմբի կողմից:

3. Եթե այն ընդունվում է ներկա և քվեարկող անդամների մեծամասնության կողմից, և եթե այդ մեծամասնությունը ներառում է ներկա և քվեարկող Պայմանավորվող կողմերի մեծամասնությունը, փոփոխությունը Գլխավոր քարտուղարի կողմից հաղորդվում է բոլոր Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններին` ընդունման համար:

4. Լրացումն ընդունվում է, եթե հաղորդելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների մեկ երրորդից ավելին Գլխավոր քարտուղարին չի ծանուցում փոփոխության վերաբերյալ իր առարկությունների մասին:

5. Յուրաքանչյուր ընդունված փոփոխություն Գլխավոր քարտուղարի կողմից հաղորդվում է բոլոր Պայմանավորվող կողմերին և ուժի մեջ է մտնում հաղորդման օրվանից երեք ամիս հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։