Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Համաձայնագրի իրագործմանն ուղղված միջոցներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12 Համաձայնագրի իրագործմանն ուղղված միջոցներ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ձեռնարկում է բոլոր համապատասխան միջոցները սույն Համաձայնագրի դրույթների պահպանումն ապահովելու համար` մասնավորապես համապատասխան մակարդակի ավտոճանապարհների ստուգումներ և ձեռնարկությունների վայրի ստուգումներ կատարելու միջոցով: Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները պետք է միմյանց տեղյակ պահեն այդ նպատակով ձեռնարկված ընդհանուր միջոցների մասին:

2. Պայմանավորվող կողմերն աջակցում են միմյանց սույն Համաձայնագրի կիրառումն ապահովելու և դրա հետ համապատասխանությունը ստուգելու հարցերում:

3. Այդ փոխադարձ աջակցության շրջանակներում Պայմանավորվող կողմերի իրավասու իշխանությունները կանոնավոր կերպով միմյանց ուղարկում են այլ մատչելի ողջ տեղեկատվությունը, որը վերաբերում է.

ռեզիդենտ չհանդիսացող անձի կողմից թույլ տրված` սույն Համաձայնագրի խախտումներին և նման խախտումների համար նշանակված ցանկացած տուգանքին,

Պայմանավորվող կողմի կողմից իր ռեզիդենտներին խախտումների համար նշանակված տուգանքներին, որոնք թույլ են տրվել Պայմանավորվող կողմի տարածքում:

Լուրջ խախտումների դեպքում նման տեղեկատվությունը պետք է տեղեկություն պարունակի կիրառված տուգանքի մասին:

4. Եթե այլ Պայմանավորվող կողմի տարածքում գրանցված տրանսպորտային միջոցի վարորդի ճանապարհամերձ ստուգումների արդյունքում հայտնաբերվածը հիմք է տալիս հավատալու, որ կատարված խախտումն անհրաժեշտ տվյալների սակավության պատճառով հնարավոր չէ բացահայտել ստուգման միջոցով, ապա շահագրգիռ Պայմանավորվող կողմի իրավասու իշխանություններն աջակցում են միմյանց` իրավիճակը պարզաբանելու համար: Այն դեպքում, երբ իրավասու Պայմանավորվող կողմն այդ նպատակով իրականացնում է ձեռնարկության վայրի ստուգում, այդ ստուգման արդյունքներն ուղարկվում են մյուս շահագրգիռ կողմին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։