Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Ընդմիջումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7 Ընդմիջումներ

1. Չորսուկես ժամ վարելուց հետո վարորդը պետք է առնվազն քառասունհինգ րոպեանոց ընդմիջում անի, եթե նա չի սկսում հանգստի ժամանակահատվածը:

2. Այդ ընդմիջումը կարող է փոխարինվել տասնհինգ րոպեանոց ընդմիջումներով` բաշխվելով մեքենան վարելու ժամանակահատվածի վրա, կամ` անմիջապես այդ ժամանակահատվածից հետո` պահպանելով 1-ին կետի դրույթները:

3. Այդ ընդմիջումների ընթացքում չի կարող իրականացվել այլ աշխատանք: Սույն հոդվածի նպատակներով սպասելու ժամանակը և վարելուն չհատկացված ժամանակը, որն անցկացվում է ընթացքում գտնվող փոխադրամիջոցում, լաստանավում կամ գնացքում, չպետք է դիտվի որպես «այլ աշխատանք»:

4. Սույն հոդվածում նշված ընդմիջումները չեն կարող դիտվել որպես ամենօրյա հանգստի ժամանակահատվածներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։