Հոդված 6. Վարելու ժամանակահատվածները
Հոդված 6 Վարելու ժամանակահատվածները
1. Հանգստի ցանկացած երկու օրական ժամանակահատվածների միջև կամ օրական հանգստի ժամանակահատվածի և շաբաթական հանգստի ժամանակահատվածի միջև ավտոմեքենան վարելու ժամանակահատվածը (այսուհետ` վարելու օրական ժամանակահատված) չի գերազանցում ինը ժամը: Այն կարող է շաբաթական երկու անգամ երկարացվել մինչև տասը ժամի:
Վարորդը ոչ ուշ, քան վարելու վեցը շաբաթական ժամանակահատվածը վերցնում է 8 (3)-րդ հոդվածով նախատեսված շաբաթական հանգիստ:
Շաբաթական հանգիստը կարող է հետաձգվել մինչև վեցերորդ օրվա ավարտը, եթե վեց օրվա ընթացքում մեքենան վարելու ընդհանուր ժամանակը չի գերազանցում 6 օրվա վարելու օրական ժամանակահատվածին համապատասխանող առավելագույն ժամանակը:
Կանոնավոր ծառայություններից տարբերվող` ուղևորների միջազգային փոխադրումների դեպքում երկրորդ և երրորդ ենթակետերում «վեց» և «վեցերորդ» բառերը փոխարինվում են, համապատասխանաբար, «տասներկու» և «տասներկուերորդ» բառերով:
2. Մեքենան վարելու ընդհանուր ժամանակահատվածը ցանկացած երկու շաբաթվա ընթացքում չպետք է գերազանցի իննսուն ժամը: