Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

1. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց երեք տարի անց յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ խնդրանք ներկայացնել սույն Համաձայնագրի վերանայման համար խորհրդաժողով հրավիրելու մասին: Գլխավոր քարտուղարը բոլոր Պայմանավորվող կողմերին ծանուցում է այդ խնդրանքի մասին և հրավիրում է վերանայման համաժողով, եթե Պայմանավորվող կողմերի առնվազն մեկ երրորդը Գլխավոր քարտուղարի ծանուցումն ստանալուց հետո՝ չորս ամսվա ընթացքում ծանուցում է նրան այդպիսի խնդրանքի` իր համաձայնության մասին:

2. Եթե նախորդ կետի համաձայն հրավիրվում է խորհրդաժողով, Գլխավոր քարտուղարը ծանուցում է բոլոր Պայմանավորվող կողմերին և նրանց խնդրում եռամսյա ժամկետում ներկայացնել այն առաջարկությունները, որոնք նրանք ցանկանում են քննարկել: Խորհրդաժողովի բացումից առնվազն երեք ամիս առաջ Գլխավոր քարտուղարը բոլոր Պայմանավորվող կողմերին ուղարկում է խորհրդաժողովի նախնական օրակարգը այդ առաջարկությունների տեքստի հետ միասին:

3. Գլխավոր քարտուղարը սույն հոդվածի համաձայն գումարված ցանկացած խորհրդաժողովի հրավիրում է սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածի 1-ին կետում նշված բոլոր երկրներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։