Անցնել բովանդակությանը

Հոդված 1. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1 Սահմանումներ

Սույն Համաձայնագրի նպատակներով.

ա) «տրանսպորտային միջոց» նշանակում է` շարժիչով տրանսպորտային միջոց կամ կցորդ. այս տերմինն ընդգրկում է տրանսպորտային միջոցների ցանկացած համակցությունը.

բ) «շարժիչով տրանսպորտային միջոց» նշանակում է` ցանկացած ինքնագնաց ավտոճանապարհային տրանսպորտային միջոց, որը սովորաբար օգտագործվում է ուղևորներ և բեռներ ավտոճանապարհով փոխադրելու կամ ավտոճանապարհի վրա ուղևորներ և բեռներ փոխադրելու համար նախատեսված տրանսպորտային միջոցները քարշակելու համար. այս տերմինը չի ընդգրկում գյուղատնտեսական տրակտորները.

գ) «կցորդ» նշանակում է` ցանկացած տրանսպորտային միջոց, որը նախատեսված է շարժիչով տրանսպորտային միջոցով քարշակվելու համար և ներառում է կիսակցորդները.

դ) «կիսակցորդ» նշանակում է` ցանկացած կցորդ, որը նախատեսված է շարժիչով տրանսպորտային միջոցին միացնելու համար այնպիսի եղանակով, որ դրա մի մասը մնա տրանսպորտային միջոցի վրա, և դրա քաշի և բեռի քաշի զգալի մասն ընկնեն տրանսպորտային միջոցի վրա.

ե) «տրանսպորտային միջոցների համակցություն» նշանակում է` միացված տրանսպորտային միջոցներ, որոնք, որպես մեկ ամբողջություն, երթևեկում են ավտոճանապարհով.

զ) «թույլատրելի առավելագույն քաշ» նշանակում է` բարձված տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն քաշ հռչակված` այն Պետության իրավասու մարմնի կողմից, որտեղ գրանցված է տրանսպորտային միջոցը.

է) «ավտոճանապարհով փոխադրում» նշանակում է` ուղևորների և բեռների փոխադրման համար օգտագործվող հասարակական տրանսպորտային միջոցների ցանկացած ուղևորություն ազատ ճանապարհներով` լինեն դրանք բարձված վիճակում, թե ոչ.

ը) «միջազգային ավտոճանապարհային տրանսպորտ» [«միջազգային ավտոճանապարհային փոխադրում»] նշանակում է` ավտոճանապարհային փոխադրում, որը ներառում է առնվազն մեկ սահմանի հատում.

թ) «կանոնավոր ծառայություններ» հասկացությունը նշանակում է` ծառայություններ, որոնք նախատեսում են որոշակի երթուղով, որոշակի տարածություններով ուղևորների փոխադրում, նախապես սահմանված կանգառներում ուղևորների նստեցում և իջեցում:

Պայմանավորվող կողմերի իրավասու իշխանությունների կողմից հաստատված և փոխադրողի կողմից մինչև գործածությունը հրապարակված ծառայությունների և փաստաթղթերի գործողությունը կանոնակարգող նորմերը սահմանում են փոխադրման պայմանները և, մասնավորապես, ծառայությունների հաճախականությունը, ժամանակացույցը, սակագները և ուղևորներին փոխադրելու պարտականությունը` այնքանով, որքանով այդ պայմանները սահմանված չեն այլ օրենքով կամ կանոնակարգով:

Որևէ մեկի կողմից կազմակերպված ծառայությունները, որոնք, բացառությամբ այլ ուղևորների, նախատեսում են որոշակի ուղևորների փոխադրում և իրականացվում են այս հասկացության առաջին ենթակետում սահմանված պայմաններով, համարվում են կանոնավոր ծառայություններ: Նման ծառայությունները, որոնք, մասնավորապես, նախատեսում են աշխատավորների փոխադրում իրենց աշխատավայր կամ աշխատավայրից կամ դպրոցականների փոխադրում դպրոց կամ դպրոցից, այսուհետև անվանվում են «հատուկ կանոնավոր ծառայություններ»:

ժ) «Վարորդ» նշանակում է` ցանկացած անձ, լինի նա վարձու աշխատող, թե ոչ, որը վարում է տրանսպորտային միջոցը թեկուզ կարճ ժամանակով, կամ որը գտնվում է տրանսպորտային միջոցում, որպեսզի անհրաժեշտության դեպքում վարի մեքենան.

ժա) «անձնակազմի անդամ» նշանակում է` վարորդ կամ հետևյալ անձանցից մեկը` լինի նա վարձու աշխատող, թե ոչ.

- վարորդի օգնական, այսինքն` ցանկացած անձ, որն ուղեկցում է վարորդին` որոշակի մանևրերի ժամանակ նրան աջակցելու և սովորաբար տրանսպորտային գործողություններին արդյունավետ մասնակցելու համար, եթե անգամ նա վարորդ չէ` սույն հոդվածի «ժ» կետի սահմանման համաձայն.

- հսկիչ, այսինքն` ցանկացած անձ, որն ուղեկցում է ուղևորներ փոխադրող վարորդին և պատասխանատու է, մասնավորապես, ուղևորներին տրանսպորտային միջոցով երթևեկելու իրավունք տվող տոմսերի և այլ փաստաթղթերի հատկացման և ստուգման համար.

ժբ) «շաբաթ» նշանակում է` երկուշաբթի` ժ. 00.00-ից մինչև կիրակի` ժ. 24.00-ն ընկած ժամանակահատված.

ժգ) «հանգիստ» նշանակում է` չընդհատվող առնվազն մեկ ժամ ժամանակահատված, որը ազատ կարող է տնօրինել վարորդը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։