Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Հսկիչ սարք

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10 Հսկիչ սարք

1. Պայմանավորվող կողմերն իրենց տարածքներում գրանցված տրանսպորտային միջոցներին պետք է հանձնարարեն հսկիչ սարք տեղադրել և օգտագործել` համաձայն հետևյալ պահանջների.

ա) Հսկիչ սարքը, ըստ կառուցվածքի, տեղադրման, օգտագործման և փորձարկման, պետք է համապատասխանի սույն Համաձայնագրի և նրա անբաժանելի մաս հանդիսացող հավելվածի պահանջներին: Հսկիչ սարքը, որն իր կառուցվածքով, տեղադրմամբ, օգտագործմամբ և փորձարկմամբ համապատասխանում է EEC Խորհրդի 1985 թ. դեկտեմբերի 20-ի հմ. 3821/85 որոշմանը, համարվում է համապատասխանող սույն հոդվածի պահանջներին:

բ) Եթե տրանսպորտային միջոցում տեղադրված հսկիչ սարքի նորմալ և պատշաճ օգտագործումը հնարավոր չէ, անձնակազմի յուրաքանչյուր անդամ համապատասխան գրաֆիկական պատկերների միջոցով պետք է գրանցման թերթիկում ձեռքով գրանցի իր մասնագիտական գործունեության և հանգստի ժամանակահատվածներին վերաբերող մանրամասները:

գ) Այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցից հեռու գտնվելու պատճառով անձնակազմի անդամներն ի վիճակի չեն օգտագործելու սարքը, նրանք համապատասխան գրաֆիկական պատկերների միջոցով գրանցման թերթիկում ձեռքով նշումներ են անում տրանսպորտային միջոցից հեռու գտնվելու ժամանակ իրենց իրականացրած գործունեության մասին:

դ) Անձնակազմի անդամները միշտ պետք է ունենան և կարողանան ստուգման համար ներկայացնել վարելու` ընթացիկ շաբաթվա և նախորդ շաբաթվա վերջին օրվա գրանցման թերթիկները:

ե) Անձնակազմի անդամները պետք է ապահովեն հսկիչ սարքի գործարկումն ու ճիշտ օգտագործումը, թերի աշխատելու դեպքում` հնարավորինս շտապ վերանորոգումը:

2. ործատուն պետք է վարորդներին համապատասխան քանակությամբ գրանցման թերթիկներ տրամադրի` մտապահելով, որ այդ թերթիկներն իրենց բնույթով անձնական են, նկատի ունենալով ծառայության տևողությունը և վնասված թերթիկների փոխարինման հնարավոր պարտավորությունը կամ այն, որ դրանք կարող են վերցվել իրավասու հսկիչ աշխատակցի կողմից: ործատուն պետք է վարորդներին տրամադրի միայն հաստատված տիպի թերթիկներ, որոնց կիրառումը հարմար է փոխադրամիջոցում տեղադրված սարքավորման մեջ:

3. Ձեռնարկությունները պետք է վերջին մուտքագրման ամսաթվից հետո` առնվազն 12 ամսվա ընթացքում, պատշաճ կերպով պահեն սույն հոդվածի 1-ին կետի «բ», «գ» և «դ» կետերի համաձայն լրացված գրանցման թերթիկները և հսկիչ իշխանությունների պահանջի դեպքում դրանք ներկայացնեն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։