Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

1. Երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված ցանկացած վեճ հնարավորության սահմաններում լուծվում է նրանց միջև բանակցությունների միջոցով:

2. Ցանկացած վեճ, որը չի կարգավորվում բանակցությունների ճանապարհով, ուղարկվում է արբիտրաժային դատարան, եթե վեճի մասնակից հանդիսացող Պայմանավորվող կողմերից մեկը պահանջում է դա, և, համապատասխանաբար, հանձնվում է մեկ կամ մի քանի դատավորների, որոնք ընտրվում են վեճի մասնակից կողմերի համաձայնությամբ: Եթե դատավարության պահանջի ներկայացումից հետո երեք ամսվա ընթացքում վեճի կողմերը չկարողանան համաձայնության գալ միջնորդ դատավորի կամ դատավորների ընտրության հարցում, այդ կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին` մեկ դատավոր նշանակելու խնդրանքով, որի որոշմանը կհանձնվի վեճը:

3. Նախորդ կետի համաձայն նշանակված միջնորդ դատավորի կամ դատավորների որոշումը պարտադիր բնույթ է կրում Պայմանավորվող կողմերի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։